ԱՄՀ-ն կոչ Է արել դուրս գրել Հունաստանի պարտքի մի մասը
ՄիջազգայինԱրժույթի միջազգային հիմնադրամը (ԱՄՀ) կոչ Է արել եվրոգոտու երկրների նախարարներին՝ թեթեւացնել Հունաստանի պարտային բեռն այն բանից հետո, երբ օգոստոսի 14-ին պայմանավորվածություն ձեռք բերվեց ֆինանսական օգնության նոր փաթեթի շուրջ, որն Աթենքն ստանալու Է միջազգային վարկատուներից:
ԱՄՀ-ի ղեկավար Քրիստին Լագարդը ողջունել Է համաձայնագիրը, բայց նախազգուշացրել Է, որ Հունաստանն ի վիճակի չԷ ինքնուրույն գլուխ հանել պարտքից եւ երկրին հետագա օգնություն Է հարկավոր:
«Հունաստանը չի կարող պարտքը վերադարձնել սեփական գործողություններով»,-ասել Է նա:
Ըստ նոր համաձայնագրի՝ միջազգային վարկատուները համաձայնել են Հունաստանին առաջիկա երեք տարվա ընթացքում տրամադրել մինչեւ 86 մլրդ եվրո: Դրա դիմաց Աթենքը պարտավորվել Է բարձրացնել հարկերը եւ կրճատել ծախսերը, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը