Ուկրաինայում հակամարտության սկսվելուց ի վեր զոհվել Է գրեթե յոթ հազար մարդ. ՄԱԿ
ՄիջազգայինՈւկրաինայի արեւելքում զինված հակամարտության սկսվելուց ի վեր զոհվել Է 6 հազար 832 մարդ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդվում Է ՄԱԿ-ի Հումանիտար հարցերի համակարգման եւ վարչության ամենամսյա հաշվետության մեջ:
«Ընդամենը 2014 թվականի ապրիլի կեսերից մինչեւ 2015 թվականի հուլիսի 27-ն Ուկրաինայի արեւելքի հակամարտության գոտում զոհվել Է 6 հազար 832 մարդ, վիրավորվել Է 17 հազար 87 բնակիչ»,-ասված Է հաշվետվության մեջ:
Միաժամանակ փաստաթղթի հղման մեջ նշվում Է, որ այս տվյալները ներկայացված են Ուկրաինայում ՄԱԿ-ի մարդու իրավունքների հարցերով առաքելության եւ Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) պաշտոնական հաշվետվություններում: Մասնավորապես, ԱՀԿ-ն կարծում Է, որ հակամարտության գոտում զոհերի թվաքանակն զգալիորեն ավելի մեծ Է, քան նշված Է ՄԱԿ-ի հաշվետվության մեջ:
Ըստ ՏԱՍՍ-ի՝ կազմակերպության՝ օգոստոսի 14-ի հաշվետվության մեջ նշվում Է, որ Ուկրաինայում ներքին վերաբնակների թվաքանակն աճել Է 33 հազարով եւ կազմել 1,4 միլիոն: Նաեւ գրեթե 5 հազարով ավելացել Է հարեւան երկրներում ապաստան ստանալ ցանկացողների թիվը: «Հուլիսի 31-ի դրությամբ Ուկրաինայի 925 հազար բնակիչներ են դիմել ապաստան, բնակության թույլտվություն կամ հարեւան երկրների տարածքում օրինական կեցության այլ ձեւ ստանալու համար: Նրանց թվաքանակը չորս շաբաթվա ընթացքում ավելացել Է 4850-ով»,-ասված Է հաղորդագրության մեջ: