Իտալիան 400 բրիտանացիների կասկածել Է Թագավորություն միգրանտների անօրինական տեղափոխման մեջ
ՄիջազգայինԻտալիայում մաքսանենգներին բռնելու գործողության ընթացքում 400-ից ավելի բրիտանացիներ կասկածվել են Միացյալ Թագավորության տարածք հարյուրավոր միգրանտների անօրինական տեղափոխման մեջ, տեղեկացնում Է The Daily Express-ը:
Հրատարակության տեղեկատվության համաձայն՝ կասկածյալների անուններն արդեն հայտնել են Մեծ Բրիտանիայի Հանցավորության դեմ պայքարի ազգային գործակալությանը:
«Մենք որսացել ենք Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Աֆրիկայի միջեւ հազարավոր կասկածելի հեռախոսազանգեր, որոնք վերաբերում Էին Միացյալ Թագավորություն անօրինական միգրանտների փոխադրմանը»,-հայտնել Է դատախազ Կալոգերո Ֆերարան: Նրա խոսքով՝ խոսակցությունների մեծ մասը եղել Է արաբերենով:
Մասնավորապես, գաղտնալսված երկխոսություններից պարզվել Է, որ Ֆրանսիայից Բրիտանիա միգրանտին տեղափոխելու համար մաքսանենգները պահանջում Էին գումար՝ սկսած 2 հազար ֆունտ ստեռլինգից (2,8 հազար եվրո):
Գործողության մանրամասները չեն հաղորդվում:
Ներկայում Ֆրանսիայի Կալե քաղաքում գտնվում են 5 հազարից ավելի անօրինական միգրանտներ, որոնց թիվը շարունակում Է աճել: Նրանց մեծամասնությունը Ֆրանսիայում հայտնվել Է Էրիթրեայից, Սուդանից եւ Սոմալիից: Ընդ որում՝ միգրանտների վերջնանպատակը Մեծ Բրիտանիան Է, որի սոցիալական ծրագիրը թույլ Է տալիս ստանալ փախստականի կարգավիճակ եւ ֆինանսական օգնություն:
Հունվարից Եվրոթունելի (տրանսպորտային օբյեկտի գործարկու ընկերության) ներկայացուցիչները 37 հազար միգրանտների են խանգարել տեղափոխվելու Մեծ Բրիտանիա: Հունիսին ինն անօրինական ներգաղթյալներ են զոհվել Լա Մանշի տակով անցնող թունելում: