ԱՄՆ կշարունակի անվտանգության ոլորտում աջակցել Թուրքիային
ՄիջազգայինԱՄՆ-ը առաջվա պես Թուրքիայի հետ գործընկերային հարաբերություններ են պահպանում եւ մտադիր են նրան աջակցություն ցուցաբերել անվտանգության ոլորտում:
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, երկուշաբթի պարբերական բրիֆինգի ընթացքում հայտարարել է Պետքարտուղարության մամուլի ծառայության ղեկավար Ջոն Քիրբին:
«Ինչ վերաբերվում է Թուրքիայի անվտանգությանը մեր հանձնառությանը, ապա այստեղ ոչինչ չի փոխվել: Թուրքիան ՆԱՏՕ-ի գծով դաշնակից եւ հուսալի գործընկեր է, մասնավորապես, «Իսլամական պետության» (ԻՊ) հետ պայքարում», -ասել է Քիրբին:
Նա նաեւ հիշեցրել է, որ ավելի վաղ Անկարան թույլ է տվել իր երեք բազաներում ավիացիա տեղակայել, որոնք մասնակցում են Սիրիայում իսլամիստների դեմ արշավին: