Ադրբեջանը ռազմական ավտոմեքենաներ կգնի Ղազախստանից
ՄիջազգայինParamount Group ընկերության օգնությամբ Ղազախստանը պետք է նոր ռազմական ավտոմեքենաներ արտադրի եւ վաճառի մի շարք երկրների, այդ թվում` Ադրբեջանին:
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է APA-ն` հղում կատարելով ղազախստանյան ԶԼՄ-ներին:
Արտադրությունը սկսելու ժամկետները դեռեւս հստակ չեն, բայց սարքավորումների ձեռքբերումը ծրագրված է ավարտել մինչեւ այս տարեվերջ:
Չնայած այն բանին, որ ռազմական մեքենաները պետք է արտադրվեն Paramount Group-ի օգնությամբ, նրանք կկոչվեն տեղական անուններով:
Ծրագրվում է 2018 թվականին արտադրել 120 ռազմական ավտոմեքենա` անհրաժեշտության դեպքում դրանց թիվը մինչեւ 360-ի հասցնելու հնարավորությամբ:
Ռազմական ավտոմեքենաները վաճառվելու են Ադրբեջանին, Հարավաֆրիկյան Հանրապետությանը, Գաբոնին եւ Բրազիլիային: