ՀՀ և ՌԴ կառավարությունների նոր համաձայնագրով գազի 1000 խմ-ը կմատակարարվի 165 դոլարով
Միջազգային ՀՀ կառավարությունը հաստատեց ՀՀ և ՌԴ կառավարությունների միջև կնքվող երկու արձանագրությունների մասին որոշման նախագծերը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը նշեց, որ դրանցից մեկը վերաբերում է 2015թ-ի սահմանված գազի գնին, այն է՝ 165 դոլար 1000 խմ–ի դիմաց։
«Երկրորդ արձանագրությամբ հանձնարարվում է իրավասու մարմիններին նախապատրա ստել ֆինանսական հաշվարկի ու հաշվառման մոդել մինչև նոյեմբերի 1-ը հետագա կիրարկման համար»,- ասաց նա։
Պատասխանելով ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի հարցին՝ նախարաը նշեց, որ ֆինանսական հաշվարկի և հաշվառման մոդելի մշակման համար ստեղծվել է աշխատանքային խումբ, որի գործունեության արդյունքը կներկայացվի Ազգային ժողովի հաստատմանը։