Իրաքի նախկին վարչապետը հերքել է ահաբեկիչների կողմից Մոսուլի գրավման հետ կապված մեղադրանքը
ՄիջազգայինԻրաքի նախկին վարչապետ Նուրի ալ Մալիքինօգոստոսի 18-ին հայտարարել է, որ Իրաքի խորհրդարանի Մոսուլի հարցով պատվիրակության ուսումնասիրության արդյունքներն արժեք չունեն:
Ինչպես հաղորդում են արաբական լրատվամիջոցները, այս մասին նախկին վարչապետը գրել է ֆեյսբուքյան իր էջում: «Այն, ինչ տեղի է ունեցել Մոս ուլում, ծրագրված դավադրություն էր»,- նշել է նա` ավելացնելով, որ դավադրությունը ծրագրվել է Անկարայում, ապա «տեղափոխվել» է Արբիլ: Մալիքին քննադատել է թուրքական կառավարությանը և նրա վարած քաղաքականությունը տարածաշրջանում` նշելով, որ Անկարան «Իսլամական պետության» ահաբեկիչներին ամենամեծ աջակցողն է:
Ավելի վաղ Իրաքի խորհրդարանի Մոսուլ քաղաքը հանձնելու հարցերով զբաղվող հատուկ հանձնաժողովը խորհրդարանին է ներկայացրել կասկածյալների ցանկը, ովքեր մեղադրվում են քաղաքը հանձնելու մեջ: Ցանկում ներառված է 35 մարդ, որոնց թվում նաև Իրաքի նախկին վարչապետ Նուրի ալ Մալիքի անունը, Նինվեի նախկին նահանգապետ Ասիլ ան Նուջեյֆին, Նինվեի ուժերի նախկին ղեկավար Մահդի ալ Գարաուին, ցամաքային ուժերի նախկին ղեկավար Ալի Գայդենը: