Իրաքում ահաբեկչության հետևանքով 20 զինծառայող է զոհվել
ՄիջազգայինԲաղդադի հյուսիս-արևմուտքում գտնվող Բայջի քաղաքում օգոստոսի 19-ին պայթյուն է որոտացել, որի հետևանքով նվազագույնը 20 զինծառայողներ են զոհվել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, ԻՊ-ը վերահսկոում է Բայջիի որոշ թաղամասերը և նավթավերամշակման գործարանի մի մասը:
Բայջի քաղաքում է գտնվում Իրաքի նավթավերամշակման ամենամեծ գործարանը:
Իրաքյան անվտանգության աղբյուրների տեղեկացմամբ` ԻՊ-ի տասնյակից ավելի անդամներ են սպանվել օգոստոսի 18-ին Ռամադի քաղաքում իրականացված ռազմական գործողությունների հետևանքով: Իրաքյան ուժերն առաջ են շարժվել դեպի քաղաքի կենտրոնական հատվածներ:
«Իսլամական պետություն» իսլամիստական ահաբեկչական կազմակերպությունը գործում է Սիրիայի և Իրաքի տարածքներում: 2013թ. ապրիլին «Ալ Կաիդա»-ի երկու ճյուղերի միավորման արդյունքում ձևավորվել է խմբավորում՝ «Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» անվանումով, որի նպատակն էր կազմավորել իսլամական էմիրություն Լիբանանի, Սիրիայի և Իրաքի տարածքներում: 2014թ. հունիսի 29-ին ԻԼԻՊ-ը Սիրիայի և Իրաքի գրաված տարածքներում հայտարարել է Իսլամական խալիֆաթ հիմնելու մասին, որի խալիֆ է նշանակվել Աբու Բաքր ալ Բաղդադին: Այնուհետև կազմակերպության անվա նումը փոխելու որոշում է ընդունվել, և այն վերանվանվել է «Իսլամական պետություն»: Խմբավորման կազմում կռվում են 80 երկրի զինյալներ: