Ֆրանսիան «ավելորդ» սննդամթերքի հետ կապված խնդրի լուծում Է փնտրում
ՄիջազգայինՖրանսիայի իշխանությունների կողմից ընդունված օրենքը, որը սուպերմարկետներին արգելում Է ոչնչացնել օգտագործման համար դեռեւս պիտանի, բայց չվաճառված սննդամթերքը, զայրացնում Է առեւտրականներին: Ինդուստրիայի ներկայացուցիչներն ասում են, որ առանց այդ Էլ մեծ ջանքեր են գործադրում սննդի թափոնները կրճատելու համար, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:
Մարտ ամսին ընդունված օրենքի համաձայն՝ Ֆրանսիայի՝ ավելի քան 400 քառակուսի մետր մակերես ունեցող խանութները պետք Է չվաճառված սննդամթերքն անվճար տրամադրեն բարեգործական կազմակերպություններին կամ դրանք հանձնեն կենդանիներին կերակրելու համար: Սուպերմարկետները բարեգործական կազմակերպությունների հետ պետք Է պայմանագիր կնքեն մինչեւ 2016 թվականի հուլիսի սկիզբը:
Օրենքի ընդունման նախաձեռնողը դարձել Է աջամետ քաղաքական գործիչ Արաշ Դերամբարշը: Նա ասում Է, որ ցնցվել Է, երբ տեսել Է, թե անցած ձմռանն անտուն մարդիկ ինչպես Էին քրքրում սուպերմարկետների մերձակա աղբամանները:
Դերամբարշը որպես Փարիզի Կուրբեվուա արվարձանի տեղական խորհրդի ղեկավար պաշտոնավարման ընթացքում չիրացված մթերքները հավաքելու եւ կարիքավորներին բաժանելու արշավ Է սկսել: Այնուհետեւ քաղաքական գործիչն առցանց հանրագիր Է ներկայացրել, որն արագացրել Է նոր օրենքի ընդունումը: