Մոսկվան քայլեր է ձեռնարկում «Ժնև-3» համաժողով անցկացնելու համար
ՄիջազգայինՌուսաստանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ Մոսկվան սկսել է քայլեր ձեռնարկել սիրիական հարցի վերաբերյալ «Ժնև-3» համաժողով անցկացնելու առիթով: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, Ռուսաստանի արտաքին գործերի փոխնախարար Միխայիլ Բոգդանովը նշել է, որ բոլորը պե տք է գիտակցեն, որ «Ժնև-3»-ը միայն հանդիպում չէ, այլ նաև բանակցային գործընթաց, որը պահանջում է համբերություն, ժամանակ և քաղաքական կամք:
«Պետք է հաշվի առնել, որ այս համաժողովը մեր աջակցության կարիքն ունի, ուստի սկսել ենք «Ժնև-3»-ի նախապատրաստական քայլերը»,- նշել է Բոգդանովը:
Սիրիական հակամարտության ընթացքում Ռուսաստանը մշտապես քայլեր է ձեռարկում ճգնաժամը լուծելու համար: Մոսկվայում 2015թ.-ի հունվարին և ապրիլին բնակցություններ են ընթացել սիրիական կառավարական ու ընդդիմադիր պատվիրակությունների միջև: Ակնկալվում է մոսկովյան բանակցությունների 3-րդ փուլն անցկացնել սեպտեմբերին: