Աշխարհում տարեկան 1,5 մլն երեխա Է մահանում պատվաստումների բացակայության պատճառով. ԱՀԿ
ՄիջազգայինԱշխարհում տարեկան շուրջ 1,5 մլն երեխա Է մահանում կանխվող վարակիչ հիվանդություններից այն պատճառով, որ նրանց պատվաստումներ չեն արել: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը հաղորդել Է Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ), որի խմբագրմամբ օգոստոսի 18-ին թողարկվել Է «Պատվաստանյութ» գիտական հանդեսի հատուկ համարը: Դրանում փորձագետները վերլուծում են, թե պատվաստումներից հրաժարվելը կամ դրանցից վախենալը ինչ հետեւանքներ կարող են ունենալ հիվանդությունների համաճարակներին դիմակայելու առողջապահական համակարգի կարողության համար:
«Մարդիկ, ովքեր իրենց կամ իրենց երեխաներին պատվաստումները ժամանակին չեն անում կամ հրաժարվում են դրանցից, դժվարություններ են ստեղծում այն երկրների համար, որոնք ձգտում են կրճատել հետամնացությունը իմունացման բնագավառում: Համաշխարհային մասշտաբով յուրաքանչյուր հինգերորդ երեխային կենսականորեն անհրաժեշտ պատվաստումներ չեն անում, եւ մոտավորապես 1,5 մլն երեխա տարեկան մահանում Է այն հիվանդություններից, որոնց դեմ արդեն պատվաստանյութեր կան»,-նշել են ԱՀԿ-ում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: