Ադրբեջանում «Հզբոլլահ»-ի ժողովրդականությունն աճում է. քաղաքագետ
ՄիջազգայինԱդրբեջանում «Հզբոլլահ» շարժման ժողովրդականությունն աճում է:
Այս մասին, ինչպես հաղորդում են ադրբեջանական ԶԼՄ-ները, facebook-ի իր էջում հայտարարել է ադրբեջանցի քաղաքագետ Էլխան Շահինօղլուն:
«Բաքվի գյուղերից մեկի բնակիչը «Հզբոլլահ»-ի առաջնորդ Հասան Նասրալլահի մասին ինձ պատմել է այնպիսի ոգեւորությամբ եւ նվիրվածությամբ կարծես խոսելիս լիներ Ադրբեջանի քաղաքական առաջնորդներից մեկի մասին», -նշել է քաղաքագետը:
Նրա խոսքով` «Հզբոլլահ» շարժումը «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական խմբավորումից տարբերվում է միայն նրանով, որ ցուցադրական մահապատիժներ չի կազմակերպում եւ չի կատարում զանգվածային սպանություններ:
Էլխան Շահինօղլուն պնդում է, որ վերջին տարիներին Ադրբեջանում աճել է «Հզբոլլահ» շարժման հեղինակությունը: Նրա կարծիքով` ԱՄՆ-ը հրաժարվել են իրենց խիստ հռեոտարաբանությունից շիաական շարժման հասցեին:
«Ես գտնում եմ Ադրբեջանում այդ շարժման ժողովրդականության աճը նույնպիսի վտանգավոր միտում, ինչպիսին ԻՊ-ն է, որին գնալով ավելի շատ ադրբեջանցիներ են միանում: Համոզված եմ, որ «Հզբոլլահ»-ը երբեք չի պաշտպանի Ադրբեջանի աշխարհիկությունն ու ինքնիշխանությունը», -նշել է ադրբեջանցի քաղաքագետը: