ԱԶԿ-ն հնարավոր է կրկին չստանա միանձնյա կառավարություն ձեւավորելու համար անհրաժեշտ քվեներ
ՄիջազգայինՀրապարակվել են Թուրքիայում անցկացվելիք արտահերթ խորհրդարանական ընտրությունների հնարավոր արդյունքները, ըստ որոնց, այդ ընտրություններում Թուրքիայի իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցությունը (ԱԶԿ) հնարավոր է չստանա միանձնյա կառավարություն ձեւավորելու համար անհրաժեշտ քվեներ:
Ինչպես հաղորդում են թուրքական ԶԼՄ-ները, թուրքական MAK խորհրդատվական ընկերության կողմից անցկացված հարցումների համաձայն` եթե առաջիկա կիրակի խորհրդարանական ընտրություններ անցկացվեն, ապա, քվեարկության արդյունքներով, ԱԶԿ-ն կստանար ընտրողների 42,8 տոկոս ձայներ, Ժողվորդահանրապետական կուսակցությունը (ԺՀԿ)` 24,2, Ազգայնական շարժում կուսակցությունը (ԱՇԿ)` 14,8, քրդական Ժողովուրդների դեմկարտական կուսակցությունը (ԺԴԿ)` 10,2 տոկոս ձայներ:
ORC հետազոտական կենտրոնի կողմից անցկացված հարցումների համաձայն` ԱԶԿ-ն կստանար ընտրողների 44,1 տոկոս քվեները, ԺՀԿ-ն` 26,8, ԱՇԿ-ն` 15,6, եւ ԺԴԿ-ն` 2,8 տոկոս քվեներ:
Այս երկու հետազոտական կենտրոնների հարցումներով ԱԶԿ-ը հնարավոր է միանձնյա կառավարություն ձեւավորելու իրավունք ձեռք չբերի:
Թուրքական «Եվրաիսական միություն» հետազոտական կենտրոնի անցկացրած հարցումների համաձայն` ԱԶԿ-ն կհավաքի 39 տոկոս ձայներ, ԺՀԿ-ն` 28, ԱՇԿ-ն` 13, ԺԴԿ-ն` 15 տոկոս ձայներ:
«Գեզիջի» հետազոտական կենտրոնի տվյալներով` արտահերթ խորհրդարանական ընտրություններում ԱԶԿ-ն կհավաքի ընտրողների 39,2 տոկոս ձայները, ԺՀԿ-ն` 26,4, ԱՇԿ-ն` 16,2, ԺԴԿ-ն 14,1 տոկոս ձայներ:
Այս ընկերության կողմից մարտին անցկացված նման հարցման արդյունքներով` ԱԶԿ-ն ստացել էր ընտրողների 38,1 տոկոս ձայները, ԺՀԿ-ն` 28,5, ԱՇԿ-ն` 18, ԺԴԿ-ն` 11 տոկոս ձայներ:
Հունիսի 7-ին Թուրքիայում անցկացված հերթական խորհրդարանական ընտրություններում իշխող ԱԶԿ-ն ստացել է ձայների 40,6 տոկոսը (258 պատգամավոր), ԺՀԿ-ն` 24,96 (132 պատգամավոր), ԱՇԿ-ն` 16,28 (80 պատգամավոր) եւ ԺԴԿ-ն` 13,11 տոկոսը (80 պատգամավոր):