Դոնեցկի ինքնահռչակ հանրապետությունը պատրաստվում է մտնել Ռուսաստանի կազմի մեջ` հանրաքվեի միջոցով. ԶԼՄ-ներ
ՄիջազգայինՈւկրաինայի Դոնեցկի շրջանում, որը ուկրաինական ճգնաժամի ֆոնին հանրապետություն է հռչակել, հանրաքվե են նախապատրաստում:
«Գազետա»-ն հայտնում է, որ ԶԼՄ-ների տվյալներով` այդ ինքնահռչակ հանրապետությունը պատրաստվում է հանրաքվեի միջոցով մտնել Ռուսաստանի Դաշնության կազմի մեջ` որպես առանձին սուբյեկտ:
Ըստ «Օստրով» ռեսուրսի աղբյուրի` հանրաքվեն կարող է անցկացվել տեղական ընտրություններից հետո` 2 - 4 շաբաթ անց: Այդ ընտրությունները նախատեսված են 2015-ի հոկտեմբերի 18-ին:
Նշվում է, որ հանրաքվեի քվեաթերթիկներn արդեն իսկ տպագրված են և ունեն եռգույնի տեսք: