Վաշինգտոնի նահանգում երեք հրշեջներ են զոհվել անտառային հրդեհի դեմ պայքարում
ՄիջազգայինԱՄՆ-ի Վաշինգտոնի նահանգում մոլեգնող անտառային հրդեհը երեք հրշեջների կյանք է խլել: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հաղորդել է Associated Press գործակալությունը՝ հղում անելով տեղական իշխանություններին:
Օկանոգան օկրուգի ոստիկանապետը հաստատել է Թվիսփ բնակավայրի մոտ հրդեհը մարելիս հրշեջների զոհվելու վերաբերյալ տեղեկատվությունը: Նաեւ, տարբեր ԶԼՄ-ների տեղեկատվության համաձայն, տուժել են չորս հրշեջներ:
Օկանոգան օկրուգի արտակարգ իրավիճակների վերացման վարչության ներկայացուցիչը հայտնել է, որ Թվիսփից, Ուինթրոփից եւ շրջակա այլ բնակավայրերից տարահանվել են շուրջ 4 հազար տների բնակիչներ:
Անտառային հրդեհի մարմանն օգնելու համար վերջին գրեթե տասը տարվա ընթացքում առաջին անգամ գործի են դրվել ԱՄՆ-ի զինվորականները: Ընդհանուր առմամբ հրդեհների դեմ պայքարին ավելի քան 29 հազար մարդ է մասնակցում տարբեր նահանգներում, այդ թվում՝ Կալիֆոռնիայում, Այդահոյում, Մոնտանայում, Օրեգոնում, Վաշինգտոնում, հաղորդել է ՌԻԱ նովոստին: