Կահիրեում ահաբեկչության հետևանքով ոստիկաններ են վիրավորվել
ՄիջազգայինԿահիրեում օգոստոսի 20-ին ազգային անվտանգության համակարգին պատկանող շենքերից մեկի շրջակայքում ականապատ մեքենա է պայթել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, այս մասին տեղեկացնում է Եգիպտոսի ներքին գործերի նախարարությունը` նշելով, որ պայթյունից, նախնական տեղեկություններով, վեց ոստիկաններ են վիրավորվել, պայթյունի հետևանքով վնասվել է նաև շինությունը:
Պայթյունը որոտացել է Շուբրա ալ Խեյմա շրջաում: Անհայտ անձն ականապատ մեքենան հանկարծակի թողել է շենքի մոտ և հեռացել, ինչից հետո տեղի է ունեցել պայթյունը:
Ահաբեկչության պատասխանատվությունը որևէ ահաբեկչական խմբավորում դեռևս չի վերցրել իր վրա:
Եգիպտոսում, մասնավորապես Սինայի թերակղզում, հաճախակի են դարձել ահաբեկչական հարձակումները՝ ուղղված ուժային կառույցների դեմ, որոնց հետևանքով տասնյակ զոհեր են եղել: