Կահիրեի ահաբեկչության պատասխանատվությունն իր վրա է վերցրել ԻՊ-ի հետ կապված խմբավորումը
ՄիջազգայինԵգիպտոսի մայրաքաղաք Կահիրեում ահաբեկչությունից տուժածների թիվը հասել է 29-ի: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, բժշկական աղբյուրների տեղեկացմամբ` տուժածներից ոմանք արդեն իսկ դուրս են գրվել հիվանդանոցից:
Պայթյունի պատասխանտվությունն իր վրա է վերցրել «Իսլամական պետության» հետ կապված «Ուիլայա Սինա» խմբավորոմը: Պայթյունից հետո դեպքի վայրում հայտնաբերվել է այրված մեքենա և պայթյունից առաջացած փոս:
Կահիրեում օգոստոսի 20-ին ազգային անվտանգության համակարգին պատկանող շենքերից մեկի շրջակայքում ականապատ մեքենա է պայթել: Եգիպտոսի ներքին գործերի նախարարությունը տեղեկացրել է, որ պայթյունից նախնական տեղեկություններով 6 ոստիկաններ են վիրավորվել: Պայթյունը որոտացել է Շուբրա ալ Խեյմա շրջանում: Անհայտ անձը ականապատ մեքենան հանկարծակի թողել է շենքի մոտ և մոտոցիկլով հեռացել, որից հետո տեղի է ունեցել պայթյունը: