«Իսլամական պետությունն» ահաբեկչությամբ Է սպառնում Բելգիայի դպրոցներին ու հիվանդանոցներին. Le Soir
Միջազգային«Իսլամական պետություն» (ԻՊ) ծայրահեղական խմբավորումն ահաբեկչական գործողություններով Է սպառնում Բելգիայի դպրոցներին ու հիվանդանոցներին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է տեղական Le Soir թերթը:
Նրա տվյալներով՝ սպառնալիքները ձայնային հաղորդագրությամբ փոխանցել Է 20-ամյա Աբդել Նուամանը, որն ապրում Էր բելգիական Անտվերպենում, բայց ներկայում ԻՊ-ի շարքերում կռվում Է Սիրիայում: Նա հայտարարել Է, թե հնարավոր թիրախներն են «գրադարանները, դպրոցները, հիվանդանոցները, առեւտրի օբյեկտները եւ դիսկոտեկները»:
Բելգիայի հակաահաբեկչական ծառայությունների գնահատմամբ՝ ներկայում Թագավորությունում ապրում են 100-ից ավելի արմատական իսլամիստներ, որոնք տուն են վերադարձել Սիրիայում ԻՊ-ի կողմում մարտական գործողություններին մասնակցելուց հետո:
Իրավապահ մարմինների տվյալներով՝ եւս 300-ից ավելի բելգիացի վարձկաններ շարունակում են կռվել Սիրիայում եւ Իրաքում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: