Կալիֆոռնիային հողի նստում Է սպառնում. NASA-ի զեկույց
ՄիջազգայինԿալիֆոռնիայում հողի նստումն ավելի ու ավելի լուրջ հիմնախնդիր Է դառնում՝ նկատի առնելով այն, որ ֆերմերներն ավելի ու ավելի շատ ջուր են դուրս քաշում գետնից՝ երաշտի դեմ պայքարելու համար: Ինչպես հետեւում Է NASA-ի՝ օգոստոսի 19-ին հրապարակած զեկույցից, նահանգի որոշ շրջաններում հողի մակարդակն ամսական իջնում Է 5 սանտիմետրով, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:
Ինչպես ասված Է զեկույցում, դա կարող Է հանգեցնել կամուրջների, ճանապարհների եւ ստորգետնյա պահեստարանների վնասման:
Կալիֆոռնիայի Ջրային պաշարների դեպարտամենտը մտադիր Է գործարկել հատուկ ծրագիր, որի նպատակն Է հասնել ստորգետնյա ջրամբարների ավելի խնայողական օգտագործման: