«Ռուսական երկաթուղիներ»-ի նախագահի պաշտոնում Յակունինին փոխարինել է Բելոզերովը
ՄիջազգայինՌուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևի կարգադրությամբ Վլադիմիր Յակունինն ազատվել է «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի նախագահի պաշտոնից: ՌԴ վարչապետի մեկ այլ կարգադրությամբ, այդ պաշտոնում Յակունինին փոխարինել է Օլեգ Բելոզերովը, ով մինչ այս զբաղեցնում էր ՌԴ տրանսպորտի նախարարի առաջին տեղակալի պաշտոնը:
Համապատասխան կարգադրությունը տեղադրված է ՌԴ կառավարության պաշտոնական կայքում:
Բելոզերովի հետ հանդիպմանը Մեդվեդևը հանձնարարել է առաջին հերթին ուշադրություն դարձնել ընկերության բյուջեին, ներդրումներին և ուղևորափոխադրումներին:
Յակունինը «Ռուսական եկաթուղիներ»-ը գլխավորել է 2005 թվականին: Նախորդ երկուշաբթի հայտնի էր դարձել, որ նա որպես սենատորի թեկնածու առաջադրվել է Կալինիգրադի մարզից և կարող է թողնել ընկերության նախագահի պաշտոնը: