Սիրիական բանակը «Հըզբոլլահի» հետ կանխել է ահաբեկչական հարձակումը Զաբադանիում
ՄիջազգայինՍիրիական բանակը լիբանանյան «Հըզբոլլահի» հետ համագործակցության ադրյունքում կանխել է ահաբեկիչների ներթափանցումը Զաբադանի քաղաքի արևելյան կողմում գտնվող ռազմական կետերից մեկը:
Ինչպես հաղորդում է սիրիական ՍԱՆԱ գործա կալությունը, արդյունքում` մեծ թվով ահաբեկիչներ են սպանվել ու վիրավորվել: Սիրիական բանակը «Հըզբոլլահի» հետ շարունակում է ընդլայնել իր ռազմական գործողությունները ահաբեկչական «Ջաբհա ան Նուսրա» և «Հարաքա Ահրար աշ Շամ ալ Իսլամիա» խմբավորումների դեմ Զաբադանի քաղաքում: Օգոստոսի 17-ին համատեղ ուժերը վերահսկողույթուն էին հաստատել Զահրա և Հարա ալ Ղարբիա թաղամասերի վրա:
Սիրիական և լիբանանյան համատեղ ուժերը Զաբադանիում ռազմական լայնածավալ գործողություններ սկսել են հուլիսի 4-ին:
Ռազմական աղբյուրների տեղեկացմամբ սիրիական բանակը Լաթաքիայի հյուսիսում գտնվող Մարիջ գյուղում «Ջաբհա ան Նուսրա» խմբավորման 20 ահաբեկիչների է ոչնչացրել: Սպանված ահաբեկիչների թվում նաև թուրքեր ու ֆրանսիացիներ են եղել: