Ժան Մարի լե Պենին բացառել են «Ազգային ճակատից»
ՄիջազգայինՖրանսիայի ծայրահեղ աջ «Ազգային ճակատի» հիմնադիր Ժան Մարի լե Պենը հեռացվել Է կուակցությունից: Այդ որոշումն օգոստոսի 20-ին ընդունել Է կուսակցության գործադիր բյուրոն, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:
Լե Պենն ինքը հայտարարել Է, որ կուսակցությունից իրեն հեռացնելը կբերի Ազգային ճակատի կրախին եւ 2017 թվականի նախագահական ընտրություններում կուսակցության անխուսափելի պարտության:
Կուսակցության ներկայիս առաջնորդ Մարին լե Պենը՝ քաղաքական գործչի դուստրը, ներկա չի եղել գործադիր բյուրոյի նիստին:
Մայիսին կուսակցությանը լե Պենի անդամակցությունը կասեցվել Էր այն բանից հետո, երբ նա կրկնել Էր քանիցս հայտարարված իր կարծիքը առ այն, որ Հոլոքոստը աննշան «պատմական դետալ» Է եղել: Լե Պենի հայտարարությունը սկանդալ Էր առաջացրել կուսակցության ներսում:
Այն ժամանակ Մարի լե Պենը, հոր հայտարարությունը որակել Էր քաղաքական ինքնասպանություն: Դստեր հետ հակամարտության սրվելու ֆոնին 96-ամյա լե Պենը հայտարարել Է, թե ինքն ամաչում Է դստեր համար եւ ակնկալում Է նրա շուտափույթ ամուսնությունը, որպեսզի նա փոխի ազգանունը: