Ճապոնիայում հետաձգվել Է «Սենդայ» ատոմակայանի ռեակտորի ամբողջ հզորությամբ գործարկումը
Միջազգային«Սենդայ» ատոմակայանի առաջին ռեակտորի ամբողջ հզորությամբ գործարկումը, որն այժմ Ճապոնիայում միակ աշխատող ռեակտորն Է, հետաձգվում Է պոմպերից մեկի աշխատանքում առկա անսարքությունների պատճառով: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, օգոստոսի 21-ին այս մասին հաղորդել Է կայանի գործարկու ընկերու թյունը՝ Kyushu Electric Power-ը («Քյուսյու Էլեկտրիկ փաուերը»):
Կայանի ղեկավարության ներկայացուցչի խոսքով՝ ծովի ջուրը, հնարավոր Է, լցվել Է խտուցքահան պոմպի մեջ, որն ապահովում Է սառեցված հեղուկի շրջանառությունը: «Դա խանգարումներ չի ստեղծի կայանի աշխատանքի շարունակման համար»,- ասված Է ընկերության հաղորդագրության մեջ: Սկզբնապես ծրագրվում Էր, որ ռեակտորը լրիվ հզորության կհասցվի օգոստոսի 25-ին, սակայն այժմ այդ ժամկետը կհետաձգվի: Ստույգ ժամկետը չի նշվում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: