Ռուսաստանը «շատ, շատ մեծ սպառնալիք Է». Պենտագոնի ղեկավար
ՄիջազգայինՊենտագոնի ղեկավար Էշթոն Քարթերը ԱՄՆ-ի պաշտպանական գերատեսչության մամուլի ասուլիսում Ռուսաստանը համարել Է «շատ, շատ մեծ սպառնալիք», տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով The Hill հրատարակությանը:
Քարտերի տեսակետից՝ Ռուսաստանն ԱՄՆ-ի գոյությանն սպառնում Է «պարզապես իր չափերի պատճառով եւ այն միջուկային զինանոցով, որը նա ունի»:
Նա նաեւ «պուտինյան Ռուսաստանին» մեղադրել Է այն բանում, որ նա գործում Է որպես ԱՄՆ-ի հակառակորդ այն դեպքում, երբ Վաշինգտոնը սառը պատերազմի ավարտից հետո փոխել Է վերաբերմունքը Մոսկվայի նկատմամբ:
Քարթերը նաեւ խոսել Է «Ռուսաստանին դիմակայելու» Պենտագոնի ռազմավարության շուրջ, որը նա որակել Է «հզոր եւ հավասարակշռված»: Մասնավորապես, նա հայտարարել Է, որ ԱՄՆ-ը ձգտում Է իր ուժերն ավելացնել՝ դրանց որակական բնութագրերի եւ զորքերի ծավալման արագության առումով: Նա նաեւ հիշեցրել Է ՆԱՏՕ-ի կողմից Ռուսաստանի զսպման գործողությունների նոր պլանի մշակման մասին, որը նպատակամղված Է նրա հետ սահմանակից Արեւելյան Եվրոպայի երկրների ուժեղացմանը:
Դրա հետ մեկտեղ, ինչպես նշում Է ՌԻԱ Նովոստին, Քարթերն ընդգծել Է Ռուսաստանի հետ այսուհետեւ Էլ համագործակցելու ԱՄՆ-ի պատրաստակամությունն այն բնագավառներում, որտեղ երկու երկրների շահերը համընկնում են: