Տյանցզինում պայթյունի զոհերի թիվը հասել Է 116-ի
ՄիջազգայինՉինաստանի Տյանցզին հյուսիսային քաղաքի պահեստում օգոստոսի 12-ին տեղի ունեցած հուժկու պայթյունի զոհերի թիվը հասել Է 116-ի: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Սինհուա գործակալությանը, եւս 60 հոգի համարվում Է անհայտ կորած: «Այժմ բոլոր զոհվածները նույնականացված են ԴՆԹ-ի թեստերով»,- նշել Է գործակալությունը: Զոհերի թվում են 65 հրշեջներ եւ յոթ ոստիկաններ: Անհայտ կորած են համարվում հակահրդեհային ծառայության եւս 39 աշխատակից եւ կարգի չորս պահապան:
Օգոստոսի 21-ին «Ցզինվանբաո» քաղաքային հրատարակության Էլեկտրոնային տարբերակը հաղորդել Է, որ Տյանցզինում պայթյունի հետեւանքների վերացման գոտում բռնկել Է նոր հրդեհ: Ինչպես իրադարձությունների վայրից հայտնել Է թերթը, առավոտյան աշխատանքների իականացման գոտում ծագել են հրդեհի երկու նոր օջախներ: «Այժմ մեր աշխատանքի առաջնահերթությունը կրակի նոր օջախների մարումն Է»,- լրագրողներին հայտարարել Է այնտեղ աշխատող շտապ ծառայությունների ներկայացուցիչը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: