PKK-ն Թուրքիայում կամուրջ է պայթեցրել. երեք մարդ վիրավորվել է
ՄիջազգայինԹուրքիայի Մարդին նահանգի Նուսայբին շրջանում Քուրդիստանի աշխատավորական կուսակցության (PKK) զինյալները պայթեցրել են Ահմեթ Քային կամուրջը:
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով թուրքական «Ջումհուրիեթ» թերթը, ԶԼՄ-ներին հայտնել է Մարդինի նահանգապետը:
Նա նշել է, որ ահաբեկիչների դրած պայթուցիկի պայթյունից կամուրջի վրա մեծ անցք է բացվել: Պայթյունից երեք մարդ վիրավորվել է, վնասվել են շրջակա տները, աշխատավայրերը եւ մոտակայքում կայանած ավտոմեքենաները: Միջադեպի արդյունքում կամուրջին մեծ վնաս է հասցվել: Ոստիկանությունը գործողություն է սկսել ահաբեկիչներին հայտնաբերելու համար: