Աբխազիայի եւ Ռուսաստանի հարաբերություններն ակտիվորեն զարգանալու են. Խաջիմբա
ՄիջազգայինԱբխազիայի նախագահ Ռաուլ Խաջիմբան օգոստոսի 21-ին հայտարարել Է, որ Աբխազիայի եւ Ռուսաստանի հարաբերություններն ավելի են խորանում եւ այսուհետեւ Էլ զարգանալու են:
«Չնայած առանձին մարդկանց հոռետեսությանը, որոնց թվում Է, թե Ռուսաստանի հետ Աբխազիայի հարաբերությունները փոխվել են, այդ հարաբերությունները, ընդհակառակը, խորանում են»,-ասել Է Խաջիմբան ռուսական համայնքների կոնգրեսի հետ կայացած հանդիպմանը:
Նախագահը հավելել Է, որ Աբխազիայի եւ Ռուսաստանի հարաբերությունները զարգանալու են, քանի որ դա հենց այն երկիրն Է, որը բոլոր պայմաններն ստեղծում Է, որպեսզի Աբխազիան «կարողանա ոտքի կանգնել ու շտկվել», հաղորդել Է ՌԻԱ Նովոստի գործակալությունը: