ԿԺԴՀ ԱԳՆ հայտարարել է Հարավային Կորեայի դեմ տոտալ պատերազմ սկսելու պատրաստականության մասին
ՄիջազգայինՀյուսիսային Կորեայի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ պատրաստ է Հարավային Կորեայի դեմ «տոտալ պատերազմ»-ի` հանուն պետական համակարգի պաշտպանության, որն ընտրել է անձամբ ժողովուրդը:
Այդ մասին տեղեկացնում է «Ռենհապ» գործակալությունը:
«Մեր բանակը և ժողովուրդը պատրաստ են ոչ միայն պատասխան գործողությունների կամ հատուցման. մեր ազգը պատրաստ է լայնամասշտաբ պատերազմի, որպեսզի կյանքի գնով պաշտպանի իր կողմից ընտրված համակարգը»,- հայտարարել է գերատեսչությունը:
Օգոստոսի 20-ին Հարավային Կորեան վերջին 11 տարիների ընթացքում առաջին անգամ սահմանգծում միացրել է տեղեկություններ հաղորդող բարձրախոսներ` պաշտոնական Փհենյանի քաղաքականության դեմ, ինչից հետո Հյուսիսային Կորեայի կողմից կրակ է բացվել: Ավելի ուշ Կորեական ազգային բանակը ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ինից զինված ուժերը պատրաստության բարձր աստիճանի բերելու հրաման է ստացել` կրակային մարտավարական հարձակման համար: