Երևան, 25.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
25/22 Երկուսով են քվեախցիկում 25/27 Երկուսով ընտրախցիկում, Փոխանցում է քվեաթերթիկ 25/25 Երկուսով ընտրախցիկում 25/27 Երկուսով ընտրախցիկում,Փոխանցում է քվեաթերթիկ Մեր տոկունությունը, պատրաստվածությունն ու վճռականությունն անկոտրում են. Գնացե՛ք քվեարկելու. Գառնիկ Դավթյան Ժողովուրդն այս ներկայացմանը չի՛ հավատում․ Հայաստանը պետք է ուժեղ լինի. Գնա՛ և քվեարկի՛ր. Անդրանիկ Գևորգյան Տիգրանաշենում խոչընդոտում են խաղահրապարակի վերանորոգումը, որի համար միջոցներ է հատկացրել «Ուժեղ Հայաստան»-ը Համատարած ուղղորդումներ, ներսում մարդկանց գլխին են կանգնում, ընդհուպ՝ քվեաթերթիկը ձեռքից վերցնում. Գոհար Մելոյան Իշխանությունն արդեն սկսել է խոչընդոտել ընտրությունները. Գոհար Մելոյան Ստեփանավան քաղաքի 6-րդ դպրոց՝ ուղղորդումներ են անում․ Գառնիկ Դավթյան


ԵՄ պաշտոնյան ողջունել է Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում գործընթացների արագացումը

ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանն օգոստոսի 21-ին ընդունել է ՀՀ-ում ԵՄ պատվիրակության տնտեսական և հանրային կառավարման հարցերով խորհրդական Ալեսանդրո Զանոտային: Կողմերը քննարկել են հակակոռուպցիոն քաղաքականության ներկա վիճակը, կատարված աշխատանքներն ու այդ ուղղությամբ ԵՄ բյուջետային աջակցությանն առնչվող հարցեր:

Ինչպես հայտնեցին ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Սուրեն Քրմոյանը, շնորհակալություն հայտնելով Եվրոպական միությանը կոռուպցիայի դեմ պայքարի հարցերով աջակցելու և ներդրված ջանքերի համար,  հույս է հայտնել, որ համագործակցությունը շարունակական կլինի և ապագայում ևս համատեղ ծրագրեր կիրականացվեն: Նախարարի տեղակալը ներկայացրել է կոռուպցիայի դեմ պայքարում առաջիկայում իրականացվող ծրագրերը, որոնցում ներգրավված կլինեն նաև քաղաքացիական հասարակության ներկայացուց իչները, անդրադարձել է դոնոր կազմակերպությունների և բիզնես հատվածի ներկայացուցիչների հետ նախատեսվող հանդիպումների նպատակին:

Հակակոռուպցիոն քաղաքականության մեջ կարևորելով Կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի դերը՝ Սուրեն Քրմոյանը վստահություն է հայտնել, որ այն կլինի պետություն-քաղաքացիական հասարակություն-գործարար ոլորտ համագործակցության և կոռուպցիայի դեմ պայքարի ծրագրերի իրականացման արդյունավետ հարթակ: «Մեր նպատակը մեկն է՝ կոռուպցիայի դեմ պայքարը դարձնել թափանցիկ և որ բոլոր շահագրգիռ կողմերը, հասարակության բոլոր շերտերն ու խմբերն իրենց մասնակցությունն ունենան այդ չափազանց կարևոր գործում: Այս հարցում ԵՄ-ն մեր կարևորագույն գործընկերն է, որը կարող է մեծապես աջակցել ոչ միայն ֆինանսական, այլև խորհրդատվական և փորձագիտական առումներով»,- ընդգծել է նախարարի տեղակալը:

Ալեսանդրո Զանոտան իր գոհունակությունն է հայտնել Արդարադատության նախարարությանը նման քննարկումներ կազմակերպելու համար և նշել, որ այս հանդիպումները բարենպաստ միջավայր են ստեղծում՝ հնարավոր դարձնելով ոչ միայն կատարվող քայլերի հաջորդականությունը հասկանալը, այլև հնարավոր թյուրըմբռնումները բացառելը և համակարգված ձևով դեպի սահմանված նպատակների իրականացում գնալը: ԵՄ պատվիրակության ներկայացուցիչը կոռուպցիայի դեմ պայքարի գործում կարևորել է համատեղ ծրագրերի իրականացումը: Ալեսանդրո Զանոտան ընդգծել է, որ Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում նկատելի է գործընթացների արագացումը, ինչը ողջունելի է:

Արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանը հավելել է, որ վերջին մեկ տարում ՀՀ կառավարությունը բավական արդյունավետ աշխատանք է իրականացրել կոռուպցիայի դեմ պայքարի ուղղությամբ և դրա շարունակականության ապահովման համար պետք է մեկտեղել բոլոր ջանքերը և ռեսուրսները, մշակել դրանց օգտագործման ճիշտ եղանակները:

«Շատ կարևոր է տեղեկատվության ազատությունը և քաղաքացիական հասարակության հետ աշխատանքը, գործընթացներին նրանց ներգրավվածության ապահովումը, որովհետև նրանք այս հարցում կարող են մեծապես օգնել կառավարությանը»,- ասել է Սուրեն Քրմոյանը:

 

25/22 Երկուսով են քվեախցիկում25/27 Երկուսով ընտրախցիկում, Փոխանցում է քվեաթերթիկ25/25 Երկուսով ընտրախցիկում25/27 Երկուսով ընտրախցիկում,Փոխանցում է քվեաթերթիկՄեր տոկունությունը, պատրաստվածությունն ու վճռականությունն անկոտրում են. Գնացե՛ք քվեարկելու. Գառնիկ ԴավթյանԺողովուրդն այս ներկայացմանը չի՛ հավատում․ Հայաստանը պետք է ուժեղ լինի. Գնա՛ և քվեարկի՛ր. Անդրանիկ ԳևորգյանՏիգրանաշենում խոչընդոտում են խաղահրապարակի վերանորոգումը, որի համար միջոցներ է հատկացրել «Ուժեղ Հայաստան»-ըՀամատարած ուղղորդումներ, ներսում մարդկանց գլխին են կանգնում, ընդհուպ՝ քվեաթերթիկը ձեռքից վերցնում. Գոհար ՄելոյանԻշխանությունն արդեն սկսել է խոչընդոտել ընտրությունները. Գոհար ՄելոյանՍտեփանավան քաղաքի 6-րդ դպրոց՝ ուղղորդումներ են անում․ Գառնիկ Դավթյան Ստեփանավանում ահազանգում են դրոշմանիշների որակի հետ կապված խնդրի մասին․ Գոհար ՄելոյանԱմեն ձայն կարևոր է․ գնացե՛ք և քվեարկե՛ք․ Անդրանիկ Գևորգյան ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վրույր Այվազյանը քվեարկել էՈ՞րն է «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Գոհար Ղումաշյանի կյանքի կարգախոսըԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Գևորգյանը քվեարկել է ԿուրթանումՈ՞րն է «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Գոհար Ղումաշյանի կյանքի կարգախոսըՓաշինյանի թույլ TRIPP-ը Ալիևին արվող հերթական զիջումն է. տեսանյութՓաշինյանի վարած սխալ քաղաքականությունից տուժում ենք մենք՝ հասարակ քաղաքացիներս. Ավետիք Չալաբյան«Իսկ ո՞ւր են մեր տղերքը». որդուն փնտրող Ազատի ցավը՝ իշխանության լռության ու քաղաքական օրակարգերի ֆոնինՀՀ իշխանությունը պետք է պատասխանի մի պարզ հարցի. ինչո՞ւ է խուսափում ժողովրդի կարծիքը լսելուց և նրա կամքը կատարելուց. Հրայր ԿամենդատայանԸնդդիմադիր դաշտի և քաղաքական գործիչների համար այս խնդիրը լուծելու և ձայների փոշիացումը կանխելու համար քաղաքագիտական և ընտրական պրակտիկայում սովորաբար կիրառվում են հետևյալ մոտեցումները. Հ. ԿամենդատյանԻշխանությունները մեր երկիրը հասցրել են խորագույն ճգնաժամի և շարունակում են անպատասխանատու վարքագիծը. Արմեն ՄանվելյանԳազի օգտագործումը Հայաստանում դառնալու է մեծ շռայլություն. Հրայր ԿամենդատյանՄեր երկրի իշխանությունները շարժվում են ալիևյան օրակարգով. Մենուա ՍողոմոնյանԺողովուրդը դեռ շարունակում է ապրել իշխանության ստեղծած վախի մթնոլորտում. Ցոլակ ԱկոպյանՎայրի բնությունը՝ օբյեկտիվի միջով․ Բերտա Մարտիրոսյանը՝ Mining Armenia Forum 2026-ի բեմումՄի՛ հրաժարվեք փոփոխություններ անելու ձեր իրավունքից. տեսանյութԿոչ եմ անում ստեփանավանցիներին մասնակցել ընտրությանը. պետք է տապալել բռնապետական համակարգը. Լենա ՄաթևոսյանԲաճկոն, որը Շանելի շնորհիվ առանձնացավ իր այլ «ազգականներից». «Փաստ»ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (24 հոկտեմբերի). Հիմնադրվել է աշխարհում առաջին ֆուտբոլային ակումբը. «Փաստ»Կոնվերս Բանկը COP17-ում ներկայացնում է կայուն ֆինանսավորման փորձը Խաղաղություն կառուցելու համար պետք չէ հրաժարվել հիշողությունից. արժեհամակարգային լրջագույն վտանգներն ու կորսված հնարավորությունները. «Փաստ»Ալբանիան՝ որպես ինքնահաստատման գերգաղափար ու ծրագիր. Ալիևը մարտահրավեր է նետում նաև Վրաստանին ու Թուրքիային. «Փաստ»«Աշխույժ, աշխատասեր, կատակասեր տղա էր, ժպիտը դեմքից անպակաս էր». Նարեկ Շաքարյանն անմահացել է հոկտեմբերի 25-ին Թաղավարդում. «Փաստ»Ովքե՞ր են իրականում «հրահրում», և ինչո՞ւ չեն տրվում կոնկրետ անուններ. «Փաստ»«Նույնիսկ իշխանությունները չգիտեն, թե Հայաստանը ինչ է ուզում կամ որ ուղղությամբ է շարժվում». «Փաստ»Տավուշում դպրոցներ կմիաձուլվեն. «Փաստ»Ընդդիմությունը վերցնում է արտահերթ ընտրությունների ձեռնոցը. «Փաստ»Հպարտ քաղաքացու ուղեցույցը. ինչպես տաքանալ սեփական ինքնիշխանությամբ. «Փաստ»«Վախի վաճառականի» վերջին խաղաթուղթը. ինչու է Փաշինյանի քաղաքական ապագան անդառնալիորեն կախված Բաքվի պահանջներից. «Փաստ»Իշխանական օրակարգի սպառումն ու Սամվել Կարապետյանի քայլը. ո՞րն է լինելու քաղաքական հանգուցալուծումը. «Փաստ»Կարևոր նախադեպ Հայ Եկեղեցու համար. դատական համակարգը հրաժարվում է դակել իշխանությունների պառակտիչ որոշումները. «Փաստ»Պուտինը մի շարք հանձնարարականներ է տվելՀոկտեմբերի 26/27-ին տասնյակ հասցեներում գազ չի լինելուՍպասվում է անձրև և ամպրոպ․ եղանակն՝ առաջիկա օրերինՈւկրաինայի զինված ուժերի հրթիռային հարվածի հետևանքով Օրյոլի ձեռնարկությունում ութ մարդ է տուժելԹրամփը խոստացել է լուծել Կիևի հետ հետախուզական տվյալներով կիսվելու հարցըՃակատենի անտառպետության տարածքում հայտնաբերվել են ապօրինի հատված ծառերՀայաստանից որ ծանրորդները կմասնակցեն Աշխարհի առաջնությանըՆրա նման քաղաքապետ երբեք չենք ունեցել. աբովյանցիներն` Էդուարդ Բաբայանի մասին