Սաուդաեմենական սահմանին ռազմական ուղղաթիռ է ընկել
ՄիջազգայինՍաուդյան Արաբիայի գլխավորած արաբական դաշինքին պատկանող ռազմական ուղղաթիռը, որը մասնակցում է Եմենում շիա ապստամբների դեմ ռազմական գործողություններին, ընկել է սաուդաեմենական սահմանի մերձակայքում:
Ինչպես հաղորդում են արաբական լրատվամիջոցները, արդյունքում երկու օդաչուները զոհվել են: Արաբական դաշինքը հետաքննություն է սկսել դեպքի առթիվ: Իրենց հերթին` շիաները հաստատում են, որ ուղղաթիռ են խոցել: