Փորձագետն Ադրբեջանում մանաթի ոչ միայն երկրորդ, այլեւ երրորդ արժեզրկումն է կանխատեսում
ՄիջազգայինԱդրբեջանի ազգային արժույթ մանաթը կարող է արժեզրկվել ոչ միայն երկրորդ, նույնիսկ` երրորդ անգամ:
Այս մասին, ինչպես հաղորդում է faktxeber.com լրատվական կայքը, հայտարարել է ադրբեջանցի տնտեսագետ-փորձագետ Գուբադ Իբադօղլուն` անդրադառնալով մոտ ժամանակում ադրբեջանական ազգային արժույթի արժեզրկման հավանականությանը:
Նրա խոսքով` Ադրբեջանում ներկայիս տնտեսական դրությունը եւ առկա արտաքին իրավիճակը վարչական եղանակով կարգավորվող եւ արտարաժույթի պահուստների նվազումը պայմանավորող մանաթի փոխարժեքը մոտ ժամանակում կշարունակի մնալ ճնշումների տակ:
«Ինչքան կենտրոնական բանկը շարունակի ազգային արժույթի փոխարժեքըկարգավորել շուկայի վրա միջամտելու միջոցով, այնքան մանաթի ճակատագիրըկմնա անհանգստացնող: Ադրբեջանական մանաթի փրկության ճանապարհն առաջինհերթին արտարժույթի շուկայի եւ տնտեսության ամբողջական ազատականացումնեն: Հակառակ դեպքում, եթե բարեփոխումներ չանցկացվեն, մանաթը կարող էարժեզրկվել ոչ միայն երկրորդ, նույնիսկ` երրորդ անգամ»,- նշել է նա:
Ըստ փորձագետի` ներկայիս քաղաքականության շարունակման դեպքում ԿԲ-ի արտարաժույթի պահուստներն ամբողջությամբ կծախսվեն, իսկ նման դեպքում, դա կբերի արտարժույթի պահուստի վերացմանը եւ մանաթի արագորեն արժեզրկմանը:
«Բարեփոխումների անցկացման ուշացումը Ադրբեջանը կտանի ֆինանսաբանկային համակարգի սնանկացմանը», -ընդգծել է Իբադօղլուն: