Լուկաշենկոն համաներել է նախագահի ընդդիմադիր թեկնածուին և քաղբանտարկյալների
ՄիջազգայինԲելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն համաներում է շնորհել 2010-ի նախագահական ընտրություններում իր հակառակորդին` Նիկոլայ Ստատկևիչին:
«Լենտա»-ն հայտնում է, որ պաշտոնական հայտարարության մեջ ասված է, թե Լուկաշենկոն գործչին ազատ արձակելու հրահանգ է տվել «մարդասիրության սկզբունքից դրդված»:
Ստատկևիչը մեղադրվում էր զանգվածային անկարգությունների կազմակերպման համար: Ստատկևիչը ներկա էր եղել 2010-ին ընտրություններից անմիջապես հետո Մինսկի կենտրոնում կազմակերպված հանրահավաքին: Նա դատապարտվել էր 6 տարվա ազատազրկման:
Amnesty International միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը Ստատկևիչն քաղբանտարկյալ էր ճանաչել:
Այսօր Լուկաշենկոն համաներում է շնորհել նաև 6 այլ քաղբանտարկյալների: