Լիբիայի ափերի մոտ 3000 ներգաղթյալների համար փրկարարական գործողություն է իրականացվում
ՄիջազգայինBBC-ն ահազանգում է, որ Լիբիայի ափերի մոտ 3000 ներգաղթյալ է վտանգված: Նրանց փրկության համար ձեռնարկվել է մասշտաբային փրկարարական գործողություն Իտալիայի առափնյա պաշտպանության ուժերի կողմից:
Իտալացի փրկարարները SOS-ահազանգ են ստացել 18 նավերից, որոնց մեծ մասը փչովի է: Փրկարարական գործողությունում 7 նավ է ներգրավվել
Լիբիայից Իտալիա ծովային ճանապարհն ամենաշատն է օգտագործվում ներգաղթյալների կողմից: Ըստ ՄԱԿ-ի` այս տարի ներկա դրությամբ 264.500 մարդ է հատել Միջերկրական ծովը, որոնցից 104.000-ը մուտք է գործել Իտալիա, 160.000-ը` Հունաստան: