Ռումինական քաղաքում կարդացող ուղեւորներին համար տոմսն անվճար կլինի
ՄիջազգայինՌումինական քաղաքներից մեկի իշխանությունները անսովոր նախաձեռնությամբ են հանդես եկել, որը պետք է նպաստի, որ տեղի բնակիչներն ավելի շատ գրականություն ընթերցեն: Կլուժ Նապոկայի քաղաքապետ Էմիլ Բոկը մեկ շաբաթ անվճար է դարձրել ուղեւորատոմսն այն ուղեւորներին համար, որոնք երթեւեկության ժամանակ գիրք են կարդում:
Սկզբում այս գաղափարն առաջարկել է սովորական քաղաքացի Վիկտոր Միրոնը: «Ես հավատում եմ, որ ավելի լավ է ընթերցանություն քարոզել՝ առանձնացնելով նրանց, որոնք կարդում են, քան քննադատել նրանց, որոնք չեն կարդում»,-պարզաբանել Միրոնը:
Քաղաքի ավտոբուսների ու տրամվայների սրահներում դասական ու ժամանակակից գրողների ստեղծագործություններից մեջբերումներ են տեղադրվել, քաղաքի բնակիչներին անվճար էջանշաններ են բաժանել, հաղորդում է NEWSru.com-ը՝ վկայակոչելով The Independent-ը: