Բրիտանիայի արտգործնախարարը մեկնել է Իրան՝ վերաբացելու դեսպանատունը
ՄիջազգայինՄեծ Բրիտանիայի արտգործնախարար Ֆիլիպ Հեմոնդը այսօր մեկնել է Իրան:
Ինչպես տեղեկացնում է ТАСС-ը, Թեհրանում նա կվերաբացի Իրանում Մեծ Բրիտանիայի դեսպանատունը, որն աշխատանքները դադարեցրել էր 2011 թվականին, երբ այնտեղ էին ներխուժել ծայրահեղական տրամադրություններով իրանցի երիտասարդներ:
«Մեր հարաբերությունները 2011թ.-ից հետո բարելավվել են: Նախագահական ընտրություններում Ռոուհանիի հաղթանակն ու անցյալ շաբաթ իրանական միջուկային ծրագրերի շուրջ համաձայնության ձեռքբերումը կարևոր քայլեր էին այդ ճանապարհին: Վստահ եմ, որ մենք հնարավորություն ունենք ավելի հեռուն գնալու: Մեր դեսպանատների վերաբացումը կարևոր քայլ է երկկողմ հարաբերությունների բարելավման տեսանկյունից»,-ասել է արտգործնախարարը:
Նա նշել է, որ Լոնդոնը ցանկանում է ավարտին հասցնել Իրանի և միջազգային միջոնրդների խմբից կողմից ձեռք բերված համաձայնությունը, ինչը նոր լիցքեր կհաղորդեր երկրների միջև առևտրի և ներդրումների աճին: