Թուրքիայում քաղաքապետեր են ձերբակալվել
ՄիջազգայինԹուրքիայի Դիարբեքիր նահանգի Սուր և Սիլվան քաղաքների քաղաքապետերը ձերբակալվել են:
Ինչպես տեղեկացնում է «Անադոլու» գործակալությունը, նրանք ձերբակալվել են «ինքնավարություն» հռչակելու գործի շրջանակներում:
Ընդհանուր առմամբ ձերբակալվել է 5 մարդ, այդ թվում՝ քաղաքապետեր Սեյիդ Նարընն ու Յուքսել Բոդաքչըն:
Նրանց մեղադրանք է առաջադրվել Թուրքիայի քրեական օրենսգրքի 302-րդ հոդվածով՝ «Պետության միասնականությունն ու տարածքային ամբողջականության խախտումը»: