ԻՊ-ի ամենահայտնի դահիճ Ջոնն ի ցույց է դրել իր դեմքը
Միջազգային«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման ամենահայտնի դահիճներից Ջիհադի Ջոնը տեսանյութում ցույց է տվել դեմքը:
Ինչպես տեղեկացնում է gazeta.ru-ն, նա իր դեմքը ցույց է տվել գերիներից մեկի մահապատժի ժամանակ և ասել է, որ պլանավորում է վերադառնալ Մեծ Բրիտանիա, որպեսզի շարունակի «գլխատել մարդկանց»:
Այս տարի Լիբիայից Սիրիա մեկնած Ջոնը ծագումով բրիտանացի է, ուսանել է Լոնդոնում: Իրական անունը Մոհամմեդ Էմիվազի է: Իր մականունը ստացել է գերիներից, քանի որ շփվել է բրիտանական ակցենտով խոսող ահաբեկիչների հետ:
Ավելի վաղ լրատվամիջոցները հաղորդել էին Ջիհադի Ջոնի գտնվելու վայրը: