Չինաստանի հարավ-արևմուտքում սողանքի զոհ է դարձել 3 մարդ, 8-ը անհետ կորել է
ՄիջազգայինՉինական Յունան հարավ-արևմտյան նահանգում սողանքի հետևանքով 3 հոգի մահացել է, 8 մարդ անհետ կորած է համարվում: Այդ մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը` վկայակոչելով Սինհուա գործակալությանը:
Ողբերգությունը տեղի է ունեցել Վենշան-Մյաո-Չժուանյան ինքնավար մարզի Ֆունին գավառում: Տեղի իշխանությունների տվյալներով, սողանքի հետևանքով ավտոճանապարհի 150 մետրանոց հատված է փլվել:
Աղետի վայրում աշխատում է 200 փրկարար և 11 էքսկավատոր: