ԻՊ-ի անդամներն Իրաքում 15 դեռահասի են մահապատժի ենթարկել և առևանգել ևս 20 մարդու
Միջազգային«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման անդամները Իրաքի հյուսիսային շրջաններում մահապատժի են ենթարկել 15 դեռահասի և առևանգել են 20 խաղաղ բնակչի, հաղորդում է РИА Новости-ն:
ԶԼՄ-ների տեղեկություններով՝ գրոհայինները խաղաղ բնակիչների են առևանգել Քիրքուք շրջանում կիրակի առավոտյան Իրաքի մայրաքաղաք Բաղդադից 282 կիլոմետր հյուսիս գտնվող երկու բնակավայրի վրա հարձակման ընթացքում: Ինչպես հայտնել է երկրի անվտանգության ուժերում եղած աղբյուրը, ահաբեկիչները մեղադրվել են իրենց կառավարական զորքերի հետ համագործակցության մեջ: ԻՊ-ի անդամները հայտարարել են, որ դատ կանցկացնեն առևանգվածների նկատմամբ և հավանաբար մահապատժի կենթարկեն նրանց:
Ուրբաթ օրը Քուրդիստանի ժողովրդավարական կուսակցության ներկայացուցիչ Սաիդ Մամուզինին հայտարարել է, որ ԻՊ-ի ահաբեկիչները մահապատժի են ենթարկել 13-ից 18 տարեկան դեռահասների, ովքեր մասնակցել են Մոսուլ քաղաքից արևմուտք ընկած հատվածում մարտական գործողությունների:
Մահապատիժն իրականացվել է Սինջար քաղաքում Բաղդադից 400 կիլոմետր հեռավորության վրա: