ԿԺԴՀ-ը եւ Կորեայի Հանրապետությունը վերսկսել են բանակցությունները
ՄիջազգայինNews.am-ը գրում է.
Մի քանի ժամ տեւած ընդմիջումից հետո Հյուսիսային եւ Հարավային Կորեաների զինվորականները վերսկսել են բանակցությունները երկու երկրի սահմանագծին գտնվող Փհանմունջոմ բնակավայրում:
Այդ մասին հաղորդում է Газета.Ru-ն` վկայակոչելով Ռենհապ գործակալությանը:
Հարավային Կորեայի լրատվամիջոցները նշում են, որ տվյալ ընդմիջման ընթացքում կողմերը գնահատում էին դիրքորոշումները, որոնք ձեւակերպվել էին ամբողջ գիշեր տևած բանակցությունների ընթացքում:
Նաեւ հաղորդվում է, որ ԿԺԴՀ-ը կրկնապատկել է հրետանու թիվը ապառազմականացված գոտու երկայնքով: