Թբիլիսիում «Սիթի-պարկի» աշխատակիցները տարհանել են մեքենա, որում Ֆրանսիայից մի երեխա է քնած եղել
Միջազգայինnews.am-ը գրում է.
Վրացական ոստիկանությունը Թբիլիսիում ձերբակալել է «Սիթի-պարկ» մասնավոր ընկերության երեք աշխատակցի (ընկերությունը մեքենաների տարհանման ծառայություններ է իրականացնում), որոնք տուգանային հարթակ էին տարել Toyota մեքենան, որի մեջ 11 տարեկան տղա էր քնած: Ինչպես հաղորդել է Վրաստանի ՆԳՆ-ը, պարզվել է, որ տղան Ֆրանսիայի քաղաքացի է:
Ոստիկանությունը երեխային փոխանցել է ծնողներին: Տղան իրեն նորմալ է զգում:
Ընկերության երեք աշխատակիցների հանդեպ հետաքննություն է սկսվել «ազատության անօրինական սահմանափակման» մեղադրանքով:
Ինչպես հաղորդում են տեղի լրատվամիջոցները, ընկերության աշխատակիցները, առանց աչքի անցկացնելու մեքենայի սրահը եւ չսպասելով տերերի գալուն, փոխադրամիջոցը տարել էին տուգանային հարթակ, հաղորդում է ՏԱՍՍ-ը: