Մարին Լը Պենը պահանջում է Ֆրանսիայից վռնդել բոլոր արտասահմանցիներին, որոնք կապ ունեն իսլամիզմի հետ
Միջազգայինnews.am-ը գրում է.
Ֆրանսիական «Ազգային ճակատ» կուսակցության առաջնորդ Մարին Լը Պենը համարում է, որ Ֆրանսիայի տարածքից պետք է վռնդել բոլոր օտարերկրացիներին, որոնք կապ ունեն արմատական իսլամի հետ:
«Օտարերկրացիները, որոնք հայտնի են արմատական իսլամիզմի հետ իրենց կապերով, այսուհետ պիտի ոչ միայն հաշվառվեն հատուկ ծառայությունների թղթապանակներում, այլեւ անհապաղ վռնդվեն ֆրանսիական տարածքից, եթե Ֆրանսիայում են ապրում, եւ ամեն դեպքում նրանց մուտքը երկիր պետք է արգելվի», — հայտարարել է Լը Պենը:
Նրա խոսքով, պետք է հնարավորինս արագ նման որոշում ընդունել, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Ցավոք սրտի, մենք գնալով ավելի շատ խնդիրներ ենք արձանագրում այս ուղղությամբ հատուկ ծառայությունների աշխատանքում, ասել է քաղաքական գործիչը: Այս համակարգը չի աշխատում, որովհետեւ ինքն իրեն արգելում է իսկական հարցեր դնել. ինչո՞ւ է Ֆրանսիան իր տարածքում ընդունում օտարերկրյա քաղաքացու, որի մասին հայտնի է, որ նա պոտենցիալ վտանգ է ներկայացնում եւ կապված է մահաբեր գաղափարախոսության հետ»: