Հռոմի Պապը եւ ԱՄՆ-ի նախագահը Պորոշենկոյին շնորհավորել են Ուկրաինայի Անկախության օրվա առիթով
Միջազգայինnews.am-ը գրում է.
Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը եւ ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման Պյոտր Պորոշենկոյին շնորհավորել են Ուկրաինայի Անկախության օրվա կապակցությամբ: Այդ մասին հաղորդում է Ուկրաինայի նախագահի պաշտոնական կայքը, գրում է ՌԻԱ Նովոստին:
«Այս բարդ իրավիճակում ես աղոթում եմ ձեր երկրի համար, վերականգնում եմ իմ հոգեւոր մտերմությունը զոհերի եւ նրանց ընտանիքների հետ, ինչպես նաեւ բոլոր նրանց, ովքեր տառապում են: Ես աջակցում եմ այն ջանքերին, որոնք ուկրաինացի ժողովրդին օգնում են առաջ շարժվել վերամիավորման եւ խաղաղության ոգով», — Պապի խոսքերն է մեջբերում կայքը:
Ինչ վերաբերում է ԱՄՆ-ի նախագահին, նա, կայքի համաձայն, խոստացել է հետագայում եւս հետևողաբար աջակցել Ուկրաինային եւ իր ժողովրդին: