«Իսլամական պետությունը» Մոսուլի գրավման ընթացքում 40 լրագրողի է սպանել
Միջազգայինnews.am-ը գրում է.
«Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական խմբավորումը իրաքյան Մոսուլ քաղաքի օկուպացիայի ամբողջ ընթացքում անցյալ տարվա հունիսից մինչեւ ներկայիս պահը սպանել կամ տանջամահ է արել առնվազն 40 լրագրողի: Նման տվյալներ են պահվում Հանուն մամուլի ազատության իրաքյան կազմակերպության այսօր տարածած հայտարարության մեջ:
Մոսուլում՝ երկրի մեծությամբ երկրորդ քաղաքում լրագրողների հանդեխպ հաշվեհարդարն անցկացվում է մարդկանց աչքի առաջ, քաղաքի Բաբ-Էտ-Տուբ կոչվող թաղամասում գտնվող մեծ հրապարակում:
Այսօրվա դրությամբ այդ ցուցակում վերջինը համարվում է լրագրող Յահյա Ալ-Խատիբը, որին ծայրահեղականները բռնել են սեփական տանը, մոտ 10 օր առաջ եւ մեկ շաբաթ անց սպանել են Բաբ-էտ-Տուբի հրապարակում, նրա վրա ուղարկելով հարյուրավոր տեղացի բնակիչների, հաղորդում է ՏԱՍՍ-ը: