Սենատոր Մաքքեյնը Պուտինին «գլխակեր» է անվանել
Միջազգայինtert.am-ը գրում է.
ԱՄՆ սենատոր Ջոն Մաքքեյնը Էստոնիայի մայրաքաղաք Թալին իր այցի ընթացքում Ռուսաստանի Նախագահ Վլադիմիր Պուտինին գլխակեր է անվանել, գրում է korrespondent.net-ը:
«Մենք գործ ունենք գլխակերի հետ, որի անունը Վլադիմիր Պուտին է»,- հայտարարել է Մաքքեյնը:
Նրա խոսքերով՝ այն երկրներում, որոնց սպառնում է Պուտինը, պետք է մեծացնել ՆԱՏՕ-ի զորքերի ներկայությունը:
Սենատորը նաև հույս է հայտնել, որ ՆԱՏՕ-ի համերաշխության ցուցաբերումը և ԱՄՆ-ի հետ համագործակցությունը Պուտինին ազդանշան կտան, որ երբ նա ինչ-որ մեկի վրա հարձակվում է, ապա իրեն ուժեղ և համակցված պատասխան կսպասվի: