Կանադայում վեց ուղեւորների փոխադրող ինքնաթիռ Է կործանվել
ՄիջազգայինԿանադայի Քվեբեկի նահանգի հյուսիսում կործանվել Է հիդրոինքնաթիռ, որում եղել Է վեց մարդ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով CTV հեռուստաալիքին:
Ինքանաթիռն աղետի Է ենթարկվել Լը Բերժերոնի մունիցիպալիտետում՝ Մոնրեալից՝ նահանգի խոշորագույն քաղաքից, 500 կիլոմետր հյուսիս ընկած շրջանում:
Ջրաինքնաթիռն ընկել Է դժվարամատչելի խիտ անտառազանգվածում: Ներկայում օդից ընթանում են որոնումները: Նաեւ աղետի ենթադրյալ վայր են ուղարկվել մի խումբ փրկարարներ:
Ջրաինքնաթիռի աղետի պատճառների մասին չի նշվում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: