Փլուզվել են ասիական բորսաների ինդեքսները
ՄիջազգայինԱսիական բորսաների ինդեքսները օգոստոսի 24-ին սակարկությունների սկսվելուց հետո անկում են արձանագրել Չինաստանի տնտեսական իրադրության հետ կապված երկյուղների ֆոնին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:
Shanghai Composite չինական ինդեքսը սակարկությունների ընթացքում ընկել Է ութ տոկոսով՝ մինչեւ 3211 կետ: Բորսայական ինդեքսներն զգալիորեն նվազել են նաեւ Տոկիոյում եւ Հոնկոնգում:
Ինչպես նշում Է ՏԱՍՍ-ը, Ասիայի խոշորագույն սակարանում՝ Տոկիոյի ֆոնդային բորսայում, երկուշաբթի սակարկություններն ավարտվել են հիմնական գնանշումների համատարած փլուզմամբ: Սակարկությունների արդյունքում Nikkei ինդեքսը, որն արտացոլում Է երկրի 225 առաջատար ընկերությունների բաժնետոմսերի փոխարժեքները, ընկել Է ավելի քան 4,6 տոկոսով՝ մինչեւ 18540,68 կետ՝ հասնելով վերջին հինգ ամսվա նվազագույն ցուցանիշին: TOPIX առավել ընդգրկուն ինդեքսը, որն արտացոլում Է սակարանի առաջին Էլիտային սեկցիայում ներկայացված բոլոր ընկերությունների բաժնետոմսերի փոխարժեքները, ընկել Է միանգամից 6 տոկոսով՝ նորացնելով 2013 թվականի մայիսի նվազագույն ցուցանիշը:
Բորսայական գնանշումներն ամբողջ Ասիայում փլուզվել են Չինաստանի տնտեսության աճի դանդաղման հետ կապված