Նեպալի իշխանությունները երկրաշարժից հետո Էվերեստը բացել են զբոսաշրջիկների համար
ՄիջազգայինՆեպալի իշխանությունները ողբերգական երկրաշարժից հետո, որը շուրջ 9 հազար մարդու կյանք խլեց, Էվերեստը բացել են զբոսաշրջիկների եւ ալպինիստների համար, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Associated Press գործակալությանը:
Առաջին ալպինիստը, որը կփորձի նվաճել բարձունքը, դարձել է ճապոնացի Նոբուկազու Կուրիկին: Նեպալի զբոսաշրջության նախարար Կրիպասուր Շերպան անձամբ է թույլատրագիրը հանձնել Կուրիկիին:
«Լեռը բարձրանալու իմ հիմնական նպատակն Է ցույց տալ, որ Նեպալը միանգամայն անվտանգ է ալպինիստների ու ճանապարհորդների համար նույնիսկ երկրաշարժից հետո»,- հայտարարել է Կուրիկին, որը կփորձի Էվերեստի գագաթ հասնել հինգերորդ անգամ:
7,9 մագնիտուդով ավերիչ երկրաշարժը Նեպալում տեղի է ունեցել ապրիլի 25-ին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: