Լիբանանում բախումների հետևանքով ցուցարար է զոհվել
ՄիջազգայինԼիբանանի բժշկական աղբյուրները տեղեկացրել են, որ Բեյրութում ցուցարարների և անվտանգության ուժերի միջև բախումների հետևանքով ցուցարար է զոհվել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, միևնույն ժամանակ վիրավորների թիվը հասել է 50-ի:
Լիբանանում աղբահանության հարցը քաղաքացիներին ստիպել է դուրս գալ փողոց` պաշտպանելով իրենց իրավունքներն ու պահանջները:
Երկրի կառավարությունը խոստացել էր լուծել աղբահանության հարցը, սակայն բավական երկար ժամանակ միջոցներ չձեռնարկելը բողոքի ալիք է բարձրացրել բնակիչների շրջանում: Բողոքի ակցիան սկսվել է օգոստոսի 22-ին, Ռիյադ Սոլհ հրապարակից: Իրենց հերթին ցուցարարներին ցրելու նպատակով անվտանգության ուժերը սկսել են ուժ կիրառել քաղաքացիների նկատմամբ: Արդյունքում բախումներ են սկսվել ցուցարարների ու անվտանգության ուժերի միջև, վեջիններս արցունքաբեր գազ ու ջրցան մեքենաներ են կիրառել:
Ցուցարարները պահանջել են կառավարության և վարչապետ Թամմամ Սալամի հրաժարականը: