Ցանկացած անզգույշ քայլ կարող Է ճակատագրական դառնալ Ուկրաինայի համար. Պորոշենկո
ՄիջազգայինՈւկրաինայում ռազմական դիմակայության պայմաններում ցանկացած անզգույշ քայլ կարող Է ճակատագրական դառնալ Ուկրաինայի համար: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտարարել Է հանրապետության նախագահ Պյոտր Պորոշենկոն՝ Կիեւի գլխավոր հրապարակում Միասնության երթի ընթացքում ելույթ ունենալով Անկախու թյան օրվա առթիվ, որին մասնակցում Է շուրջ 2,5 հազար զինծառայող:
«Օգոստոսի 24-ը պաշտոնական ամսաթվից վերածվում Է երկրի ամենամեծ տոնին: Մենք պետք Է հասկանանք՝ ամենափոքր անզգույշ քայլը կարող Է ճակատագրական դառնալ: Անկախության համար պատերազմը դեռեւս շարունակվում Է եւ հնարավոր Է հաղթել միայն միավորելով պաշտպանական ջանքերը, դիվանագիտական ճնշումը, քաղաքական պատասխանատվությունը եւ երկաթյա զսպվածությունը»,-հայտարարել Է Պորոշենկոն, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
Նախագահը նշել Է, որ «պատերազմը մեր ավելի քան երկու հազար զինվորների կայանք Է խլել:
Ըստ ՌԻԱ Նովոստիի՝ Պորոշենկոն հայտարարել Է, որ Մինսկի համաձայնություններն այլընտրանք չունեն Ուկրաինայի համար:
«Ուկրաինայի համար խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի, ինչպես որ այլընտրանք չունեն Մինսկի պայմանավորվածությունները, որոնք աջակցություն են ստացել թ՛ե ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի որոշմամբ, թե՛ Եվրամիության խորհրդի որոշմամբ, թե՛ ուկրաինամետ կոալիցիայի անդամ բոլոր երկրների որոշմամբ»,- ասել Է Պորոշենկոն ՈՒկրաինայի անկախության 24-րդ տարեդարձին նվիրված ելույթի ընթացքում: